Լրահոս

07.07.2016 17:18


Տան բակում թմրամիջոց է ապօրինի պատրաստել

Տան բակում թմրամիջոց է ապօրինի պատրաստել

Հուլիսի 6-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1972 թ. ծնված Առուշան Գ.-ն Արփիկ բանավանի իր տան բակում թմրամիջոց է ապօրինի պատրաստում, պահում և օգտագործում:

Ձեռնարկված միջոցառումներով նույն օրը, ժամը 18.04-ին, Առուշան Գ.-ի տան բակում կատարված զննությամբ շքամուտքի ձախակողմյան հատվածում գտնվող փայտյա սեղանի վրա հայտնաբերվել են 1լ տարողությամբ պլաստմասսե շիշ՝ դեղնավուն հեղուկով և սպիտակ նստվածքով, մեկ 0.5լ տարողությամբ պլաստմասե շիշ՝ լցված բենզինին բնորոշ հոտով դեղնավուն հեղուկով, կերակրի սոդա, մեկ ապակյա փոքր սրվակ՝ շագանակագույն զանգվածով, «պիրալգին» տեսակի դեղահաբի դատարկ տուփ, երկու օգտագործված 5 մլ ներարկիչներ՝ ասեղով, երկու օգտագործված 20 մլ. ներարկիչներ, որոնցից մեկում առկա էր շագանակագույն զանգված:
Ըստ Առուշան Գ.-ի հայտարարության՝ հայտնաբերված իրերը պատկանում են իրեն, որոնցով միայնակ թմրամիջոց է պատրաստել և ներարկման եղանակով գործածել:
Հայտնաբերվածն առգրավված է:
Առուշան Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը