Լրահոս

07.07.2016 22:42


Հորը ձերբակալել են, երեխաներին հանձնել մոր խնամքին

Հորը ձերբակալել են, երեխաներին հանձնել մոր խնամքին

Հուլիսի 7-ին, ժամը 15.37-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչների պետից ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ դատարանում որոշում է կայացվել քաղաքացու ձերբակալման վերաբերյալ:

Վերջինիս խնամակալության տակ գտնվող (9 տ և 12 տ) երեխաներին Գյումրի քաղաք տեղափոխելու և հոգեբանական աջակցության համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Մ. Մ.-ի (2005 թ. ծնված) և Ն. Մ.-ի (2007 թ. ծնված) հետ անցկացրել է հոգեբանական զրույց:

Երեխաները հանձնվել են մոր խնամքին:

Այս խորագրի վերջին նյութերը