Լրահոս

07.07.2016 23:15


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հուլիսի 7-ին, ժամը 17.51-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկի բակում նկատվել է օձ. որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը

Փրկարարները տան բակից հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 7-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Լճաշեն համայքի «35 ՎԼՏ» ենթակայանի սենյակներից մեկում նկատվել է օձ. որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել են սողունին և տեղափոխել անվտանգ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը