Լրահոս

08.07.2016 07:54


«Nissan Xtrail»–ն ընկել է Հրազդան գետը

«Nissan Xtrail»–ն ընկել է Հրազդան գետը

Հուլիսի 7-ին, ժամը 23.34-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan Xtrail» մակնիշի 29 LO 222 պետհամարանիշի (վարորդ՝ Լ. Մ. 1991 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել Հրազդան գետում:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել վարորդ Լ. Մ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա ԲԿ»:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները պարաններով ֆիքսել են ավտոմեքենան, որը քարաշակի օգնությամբ տեղափոխվել է անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը