Լրահոս

08.07.2016 08:58


Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ից կա տուժած

Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ից կա տուժած

Հուլիսի 7-ին, ժամը 22.33-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Արաքսավանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կա մեկ տուժած, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում՝ 25-րդ կմ-ում, բախվել են «Ֆոլկսվագեն» մակնիշի 34BC602 (վարորդ Մ. Մ., ծնվ. 1982թ.) և «Օպել» մակնիշի 34MR906 (վարորդ Ս. Ս., ծնվ. 1980թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչից «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ծ. Ս.-ը (ծնվ. 1962թ,), մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը