Լրահոս

08.07.2016 17:41


Քանաքեռ ՀԷԿ-ում՝ լողավազանի մոտակայքում, այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք

Քանաքեռ ՀԷԿ-ում՝ լողավազանի մոտակայքում, այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք

Հուլիսի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ում՝ լողավազանի մոտակայքում, այրվել է 3000 քմ, Ֆուչիկի 1-ին նրբանցքի թիվ 13 շենքի մոտակայքում՝ 10 քմ, Ձորափի փողոցում՝ 400 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան-Գետափ 10-րդ կմ-ին ՝ 60 քմ, Կոտայքի մարզի Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին` «Անտառ տնտեսության»-ը պատկանող տարածքում՝ մոտ 700 քմ, Հ-2 միջհամայնքային ավտոճանապարհի Եղվարդ-Աբովյան հատվածում՝ 5000 քմ, Բյուրեղավան քաղաքի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցի մոտակայքում այրվել է 2500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը