Լրահոս

08.07.2016 10:48


Արթիկում խանութ-սրահ է այրվել

Արթիկում խանութ-սրահ է այրվել

Հուլիսի 8-ին, ժամը 05.51-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ այրվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տոնականյան 32 հասցեում գտնվող խանութ-սրահը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գ. Ք.-ին պատկանող «Լիդեր Մարկոտ» խանութ-սրահի (60 քմ) պահեստային հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.17-ին, մարվել՝ 06.44-ին:

Այրվել է փափուկ կահույք, մոտ 4 քմ կախովի առաստաղ, փաստաթղթեր, հագուստ և կոշիկներ:

Այս խորագրի վերջին նյութերը