Լրահոս

08.07.2016 14:55


Փաստաբան. «Ավետիսյանների դատավարությունը կառավարվում է»

Փաստաբան. «Ավետիսյանների դատավարությունը կառավարվում է»

Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների շահերը ներկայացնող դատապաշտպան Լուսինե Սահակյանը այսօրվա դատական նիստում միջնորդություն է ներկայացրել դատավոր Հարություն Մովսեսյանի ինքնաբացարկի մասին:

Սահակյանի խոսքով՝ դատավորը չի կարող օբյեկտիվ հետաքննություն անցկացնել։

Ավելի վաղ դատավորը բավարարել էր քաղհայցի մասին միջնորդությունը, որի պատասխանող կողմի դերում ՌԴ-ն էր:

Փաստաբանը նկատել է՝ դատավորի որոշումը վկայում է այն մասին, որ նա անգամ չի բարեհաճել ծանոթանալ հայցի բովանդակությանը և որոշումը կայացրել է ոչ ինքնուրույն: Ըստ փաստաբանի՝ դատավարությունը հաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում նույնիսկ փոքր գործողություն ձեռնարկել ՌԴ դեմ:

Փաստաբանը նաև նշել է՝ դատավարությունը ռազմակայանի տարածքում անցկացնելն արդեն իսկ անընդունելի էր, դատավորի վարքագիծն էլ հաստատում է, որ այդ դատավարությունը կառավարվում է:

Միջնորդությունն աջակցել են նաեւ փաստաբան Միհրան Պողոսյանը, տուժածների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը