Լրահոս

09.07.2016 13:40


Պլանային ջրանջատում Նոր Նորքում, Նորք-Մարաշում և Էրեբունիում

Պլանային ջրանջատում Նոր Նորքում, Նորք-Մարաշում և Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 12-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին՝

1. Ժամը 09.00-23.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի,

2. Ժամը 12.00-18.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի և Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 3-ից- 25 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը