Լրահոս

22.10.2010 10:49


Թուրքիայի վարչապետը բացառիկ այցով ժամանել է Աթենք

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը ժամանել է Աթենք։ Մինչ այսօր Աթենքի և Անկարայի բարդ հարաբերությունների պատճառով այցելությունները եղել են ընդամենը մի քանի անգամ, նախարարների մակարդակով։ Այսպիսով վերջին կես դարի ընթացքում Հունաստանի վարչապետի առաջին այցը Թուրքիա տեղի է ունեցել 2008թ., իսկ Թուրքիայի վարչապետը երկար տարիների ընթացքում առաջին անգամ Աթենք է այցելել 2010թ.։

Էրդողանն ուրբաթ օրը կմասնակցի Միջերկրածովյան կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովում։ Նրա օրակարգում են նաև անձնական ընթրիքը և պաշտոնական բանակցությունները Հունաստանի վարչապետ Յորգոս Պապանդրեուի հետ։ Երկու երկրների նախագահները հնարավորություն կունենան քննարկելու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղիները։

 

Այս խորագրի վերջին նյութերը