Լրահոս

08.07.2016 22:55


Ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Հաղթանակի կամրջից

Ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Հաղթանակի կամրջից

Հուլիսի 8-ին, ժամը 20.14-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Քաղաքացու հեռախոսահամարին հետադարձ զանգով պարզվել է, որ նա գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ տաքսի ծառայության ավտոմեքենայում և մոտենում է «Սրբ.Սարգիս» եկեղեցուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են 1990 թ. ծնված Լ. Գ.-ի ինքնասպանության փորձը և մոտեցրել նրան շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը