Սերժ Սարգսյանը և Ջոն Քերրին քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր
Աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանըհուլիսի 8-ի երեկոյանՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել պետքարտուղար Քերրիին` ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
Ս. Սարգսյանը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: Հանդիպման առիթով Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել պետքարտուղար Քերրիին` Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի պատճառով հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալուն միտված գործուն քայլերի համար, նաև որոնց արդյունքում կայացան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու ընդունվեցին համատեղ հայտարարություններ:
Սերժ Սարգսյանը և Ջոն Քերրին անդրադարձել են ս.թ. հուլիսի 6-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկված հարցերին: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը:
Սերժ Սարգսյանը և Ջոն Քերրին քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր
Աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել պետքարտուղար Քերրիին` ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: