Լրահոս

09.07.2016 10:05


Այրվել է ավտոմեքենա

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 8-ին՝ ժամը 22.24–ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Վաղատնի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել քաղաքացու վարած «VOLVOXC 90» մակնիշի 34 TM 214 պետհամարանիշով ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան, մոտ 50 մետր հրդեհի բռնկմամբ, գլորվել է ձորը. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.40-ին, մարվել՝ 22.54-ին: Մեքենան ամբողջությամբ այրվել է:

Այս խորագրի վերջին նյութերը