Լրահոս

09.07.2016 10:15


Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր՝ ժամը 05.30-20.00–ն

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր՝ ժամը 05.30-20.00–ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ի՝ ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ հուլիսի 9-ին՝ ժամը 05.30-ից մինչև 20.00–ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում՝

  • միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է,
  • երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
  • ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Այս խորագրի վերջին նյութերը