Լրահոս

09.07.2016 10:40


Հաղարծնի վանք տանող ճանապարհի երթևեկելի մասը բացվել է

Հաղարծնի վանք տանող ճանապարհի երթևեկելի մասը բացվել է

Հուլիսի 8-ին՝ ժամը 16.32-ին, ԱԻՆ–ում տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Մ-4 ավտոճանապարհից դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհի երթևեկելի մասը հորդառատ անձրևի պատճառով փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածը հորդառատ անձրևների պատճառով ողողվել է ջրաբերուկներով, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի (մոտ 100մ):

Փրկարարների և «Հաղարծին ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների համատեղ ուժերով ավտոճանապարհը մաքրվել է և դարձել երկողմանի երթևեկելի:

Այս խորագրի վերջին նյութերը