Լրահոս

09.07.2016 11:05


«Հուլիսի 12-ից սկսած՝ մեր տարածաշրջան կսկսեն ներթափանցել հարավային տաք օդային հոսանքներ»

«Հուլիսի 12-ից սկսած՝ մեր տարածաշրջան կսկսեն ներթափանցել հարավային տաք օդային հոսանքներ»

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է թողել.

«Հուլիսի 12-15-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև հուլիսի 11-ը ներառյալ: Այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հուլիսի 10-ի երեկոյան շրջանների զգալի մասում, հուլիսի 11-ին բոլոր շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Հատկապես հորդառատ անձրևներ են սպասվում հուլիսի 11-ի գիշերը և առավոտյան: Ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է մոտ 3-4 աստիճանով: Հուլիսի 12-ից սկսած՝ մեր տարածաշրջան կսկսեն ներթափանցել հարավային տաք օդային հոսանքներ, տեղումները բոլոր մարզերում կդադարեն, և օդի ջերմաստիճանն աստիճանավար կբարձրանա: Ընդհանուր առմամբ, հուլիսի 12-15-ին ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով: Եթե հուլսի 9-11-ին մայրաքաղաքում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը տատանվելու է +26…+28 աստիճանի սահմաններում, ապա արդեն հուլիսի 15-ին Երևանում սպասվում է մինչև +35…+36 աստիճան տաքություն»:

Այս խորագրի վերջին նյութերը