Լրահոս

09.07.2016 18:40


Փողոցում կայանված ավտոմեքենայի սրահից դրամապանակ էր գողացել

Փողոցում կայանված ավտոմեքենայի սրահից դրամապանակ էր գողացել

Հուլիսի 8-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Վանթյան փողոցի թիվ 61 հասցեի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Աղասի Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսի վերջին Րաֆֆու փողոցում կայանված ավտոմեքենայի սրահից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել են փաստաթղթեր և գումար:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աղասի Հ.-ն նշված գողությունը կատարել է 1984 թ. ծնված Սմբատ Մ.-ի վարած ավտոմեքենայից:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը