Լրահոս

09.07.2016 21:42


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Հուլիսի 9-10-ը շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին, և 11-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում

Հուլիսի 9-10-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հուլիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.80C (1986 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.80C (1974 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.80

Այս խորագրի վերջին նյութերը