Լրահոս

09.07.2016 16:14


Ներկայացան կամավոր

Ներկայացան կամավոր

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 8-ին՝ ժամը 12.40-ին, բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Ռուզաննա Կ.-ն, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 8-ին՝ ժամը 13.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը 2015 թ. ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը