Լրահոս

09.07.2016 14:10


Գաստրոէնտերոլոգ. «Ամռանը կոֆեինի, մուգ թեյի օգտագործումն այդքան ցանկալի չէ»

Գաստրոէնտերոլոգ. «Ամռանը կոֆեինի, մուգ թեյի օգտագործումն այդքան ցանկալի չէ»

–Ամռանը կոֆեինի, մուգ թեյի օգտագործումն այդքան ցանկալի չէ, քանի որ կոֆեինն առաջացնում է սրտխփոցներ, և շոգը ևս նպաստում է սրտխփոցի արագացմանը,– լրագրողների հետ հանդիպմանը նման միտք է հայտնել ընտանեկան բժիշկ, գաստրոէնտերոլոգ Աննա Մարտիորսյանը։

Բանախոսը կոչ է արել շոգ եղանակին խուսափել ծանր սննդից, երեխաներին էլ չստիպել ընդունել այն։

Մարտիրոսյանը խորհուրդ է տվել առանց գազի հանքային ջուր, կոմպոտներ շատ օգտագործել, թունավորումներից խուսափելու համար էլ կոչ է արել լավ լվանալ ձեռքերը, միրգը, բանջարեղենը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը