Լրահոս

10.07.2016 09:30


Գառնի-Գեղարդ ճանապարհին «ՎԱԶ 2106»–ը շրջվել է. կան տուժածներ

Գառնի-Գեղարդ ճանապարհին «ՎԱԶ 2106»–ը շրջվել է. կան տուժածներ

Հուլիսի 9-ին, ժամը 20.08-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գառնի-Գեղարդ ավտոճանապարհին՝ «Սարալանջ» հանգստյան գոտու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի 22 LU 775 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնվ. 1965թ.) շրջվել է, ինչի հետևանքով վարորդ Ա. Մ.-ն, ուղևորները՝ Ս. Օ.-ն (ծնվ. 1990թ.), Ա. Մ.-ն (ծնվ. 2007թ.) և Ա. Մ.-ն (ծնվ. 2006թ.), մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել են «Գր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները անջատել են գազի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը