Լրահոս

21.10.2010 15:41


ԵԽ գլխավոր քարտուղար. «Ժողովրդավարացման գործընթացը Հայաստանում դանդաղ է ընթանում»

ԵԽ գլխավոր քարտուղար. «Ժողովրդավարացման գործընթացը Հայաստանում դանդաղ է ընթանում»

Հոկտեմբերի 19-21-ը Երևանում անցկացվել է ԵԽ «Ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովը։ Համաժողովի ավարտին ելույթ են ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Տյորբորն Յագլանդը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է, թե շատ ուրախ է, որ Հայաստանում է, և Երևան գալն իր համար շատ սրտաշարժ է, քանի որ Նորվեգիայի հերոսներից էր քաջարի Ֆրիտյոֆ Նանսենը, ով այնքան հայանպաստ գործեր է կատարել։

Անդրադառնալով ժողովրդավարության խնդիրներին՝ Տյորբորն Յագլանդն ասել է, թե ժողովրդավարության ապագան իր կարծիքով շատ պայծառ է։ Նա նշել է, որ ԵԽ-ն պետք է ավելի շատ միջազգայնականություն ապահովի, ավելի ամրապնդի ժողովրդավարությունը ազգային պետություններում՝ մասնավորապես ավելի խորացնելով հարգանքը մարդասիրական արժեքների նկատմամբ։ Նա համոզմունք է հայտնել, որ ժողովրդավարության հաստատումը հնարավոր է միայն ազատ խոսքի պայմաններում։

Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին՝ ԵԽ գլխավոր քարտուղարը լրագրողներին ասել է, թե Հայաստանում խոսքի ազատության հետ կապված խնդիրներ դեռևս կան, սակայն ժողովրդավարության գաղափարների տարածումը երկարաժամկետ գործընթաց է։ Նա նաև հիշեցրել է, որ ԵԽ-ն դեռևս մոնիթորինգ է անցկացնում Հայաստանում և  հարկ եղած դեպքում կարող է ստիպել կիրառել ԵԽ կանոնները։ Նա նաև նշել է, որ Հայաստանն այժմ ժողովրդավարացման գործընթացի մեջ է, և ԵԽ-ն օգնում է, որ այդ գործընթացն առաջ ընթանա։

-Հայաստանում այն դանդաղ է ընթանում, բայց ավելի լավ է դանդաղ լինի, քան ընդհանրապես չլինի,-ասել է Յագլանդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը