Լրահոս

10.07.2016 22:30


Կոտայքի և Լոռու մարզերում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել

Կոտայքի և Լոռու մարզերում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել

Հուլիսի 10-ին, ժամը 10.43-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերում ժամը 00.00-ից մինչև 00.40-ը տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ կարկտահարության հետևանքով վնասվել են Քաղսի գյուղի 9 և Սոլակ գյուղի 5 տներին հարակից հողատարածքներ:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին:

***

Հուլիսի 10-ին, ժամը 10.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ծաղկաշատի գյուղում ժամը 00.30-ից մինչև 00.50-ը կարկուտ է տեղացել:

Վնասի չափերը որոշելու համար ս.թ. հուլիսի 11-ին կկազմվի հանձնաժողով:

***

Նշված տարածքները ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չեն վերահսկվում:

Այս խորագրի վերջին նյութերը