Լրահոս

10.07.2016 22:49


Ֆինանսների նախարարության շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

Ֆինանսների նախարարության շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան 1 հասցեում հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների այրվում է ֆինանսների նախարարության շենքի տանիքը մոտ 600-800 քմ մակերեսով:

Դեպքի վայր են մեկնել 13 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության բիս 1 աստիճան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը