Տնտեսական

10.07.2016 23:01


Բանկերի կողմից գնվել է 46,975,206 դոլար

Բանկերի կողմից գնվել է 46,975,206 դոլար
Հուլիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 46,975,206 դոլար 476,05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 53,868,960 ԱՄՆ դոլար 477,58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,450,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 477,44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,715,237 եվրո 526,99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 9,101,715 եվրո 531,30 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,131,552,724 ՌԴ ռուբլի 7,39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 376,604,658 ՌԴ ռուբլի 7,48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունիսի 27-ից հուլիսի 3ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 56.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 119.4 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը