Լրահոս

11.07.2016 08:14


Հորդառատ անձրևները Երևանում և մարզերում վնասել են մի շարք շենք-շինություններ

Հորդառատ անձրևները Երևանում և մարզերում վնասել են մի շարք շենք-շինություններ

Հուլիսի 10-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևը և քամին վնասել են մի շարք շենք-շինություններ, ընկել են ծառեր:

***

Հուլիսի 10-ին, ժամը 22.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ քամուց վնասվել է Երևանի Ջրաշեն թաղամասի թիվ 107 միջնակարգ դպրոցի տանիքը, իսկ հաստաբուն ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ

Պարզվել է, որ վնասվել է տանիքի ազբոշիֆերները՝ մասամբ և ճանապարհին ընկած է հաստաբուն ծառ:

***

Հուլիսի 10-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մանկապարտեզի տանիքը քամուց պոկվել է և ընկել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկը:

Փրկարարները երկաթյա թիթեղը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

***

Հուլիսի 10-ին, ժամը 22.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է հարևան տան դիմաց. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են տան տանիքի փայտյա կառուցատարերը (մոտ 50 քմ) և բացել տան մուտքը:

***

Հուլիսի 10-ին, ժամը 21.46-ին ահազանգ է սատցվել, որ Երևանի Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի պատշգամբի տանիքը քամուց պոկվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբի տանիքի մետաղական թիթեղները և փայտյա կառուցատարերը քամին շրջել է շենքի տանիքի վրա:

Փրկարարները ամրացրել են պատշգամբի տանիքի թիթեղները:

***

Հուլիսի 10-ին, ժամը 21.45-ին տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով Աղձք, Ագարակ, Ոսկեվազ, Ոսկեհատ և Օշական գյուղերում կան վնասներ:

Վերոհիշյալ գյուղեր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Վնասի չափերը որոշելու համար կկազմվի հանձնաժողով:

***

Հուլիսի 10-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երկաթուղայինների 1-ին փողոցում գտնվող շինության տանիքը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռոստովյան փողոցի թիվ 9/10 շինության տանիքը քամուց պոկվել և ընկել է «Toyota Camri» մակնիշի 01 LZ 007 պ/հ և «Mersedes ML» մակնիշի 09 US 389 պ/հ ավտոմեքենաների վրա:

Փրկարարները իրականացրել են հերթապահություն:

***

Հուլիսի 10-ին, ժամը 21.04-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի կենտրոնական փողոցում ծառեր են շրջվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները փողոցի երթևեկելի հատվածից հեռացրել են ընկած 3 ուռենի, Արագած փողոցի տներից մեկի նկուղից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, Չարենցի փողոցի տներից մեկում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ:

***

Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 5-3-2-2 տնակային ավանում գտնվող տնակներից մեկը ամբողջությամբ ջրալցվել է:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով «Տանձուտ» գետի ափը (մոտ 2մ) ճեղքվել է, ինչի հետևանքով ջրալցվել են գետամերձ տնակները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը