Լրահոս

11.07.2016 18:07


Փարաջանովի անվան թանգարանի մոտ այրվել է մոտ 1500 քմ խոտածածկ տարածք

Փարաջանովի անվան թանգարանի մոտ այրվել է մոտ 1500 քմ խոտածածկ տարածք

Հուլիսի 10-ից 11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Ձորագյուղի 1-ին փողոցում՝ Ս. Փարաջանովի անվան թանգարանի մոտակայքում, այրվել է մոտ 1500 քմ խոտածածկ տարածք:

Փարպի-Գյումրի ավտոճանապարհին այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի օդանավակայանի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ մոտ 10 հա, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղում՝ մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ դպրոցի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի փողոցին հարակից տարածքում՝ մոտ 1500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը