Լրահոս

11.07.2016 11:46


ԱԻՆ-ը զգուշացնում է. ինքնակոչ մարդիկ պահանջում են ձեռք բերել կրակմարիչներ

ԱԻՆ-ը զգուշացնում է. ինքնակոչ մարդիկ պահանջում են ձեռք բերել կրակմարիչներ

Վերջին տարիներին մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր ոչ վստահելի, ինքնակոչ անձանցից ու կազմակերպություններից ձեռք բերված կրակմարիչների գերակշիռ մասը չի համապատասխանում գործող ստանդարտներին, անորակ է և հրդեհի դեպքում չի կարող ծառայել իր նպատակին` նպաստելով հրդեհի արագ տարածմանն ու մեծ չափեր ընդունելուն` դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով հանդերձ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակմարիչները հանդիսանում են հրդեհաշիջման առաջնային և կարևորագույն միջոց, վերը նշված իրավիճակից զերծ մնալու և անցանկալի դեպքերից խուսափելու համար տեսչությունը կոչով դիմում է մեր քաղաքացիներին և կազմակերպություններին: Հուսալի և պատշաճ որակի կրակմարիչներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել տեսչությանը և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն, թե որ կազմակերպությունից և ինչ տեսակի կրակմարիչներ կարելի է գնել:

Միաժամանակ հայտնում ենք, որ տեսչության աշխատակիցները օբյեկտներ այցելելիս պարտադիր կրում են տարբերանշաններ և համազգեստ` սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հարգելի քաղաքացիներ, Ձեր անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաև հրդեհային անվտանգության հարցերի վերաբերյալ սպառիչ ու որակյալ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 060 44 03 14 կամ 099 31 56 01 հեռախոսահամարներով:

Այս խորագրի վերջին նյութերը