Լրահոս

11.07.2016 20:13


Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողները բերման են ենթարկվել

Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողները բերման են ենթարկվել

Ոստիկանությունից հայտնում են, որ Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 9-ին, ժամը 23.30-ին, Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոցից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Վարդուհի Դ.-ն, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ դատարանի վճռով պատժի կրումից խուսափելու համար:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հուլիսի 9-ին, ժամը 18.45-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահե Ա.-ին, որը հուլիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը