Լրահոս

11.07.2016 15:36


Հուլիսի 16-17-ին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-38 աստիճանի (տեսանյութ)

Հուլիսի 16-17-ին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-38 աստիճանի (տեսանյութ)

Առաջիկա 5 օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին երկուշաբթի՝ հուլիսի 11-ին, հայտարարել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

-Ամբողջ հանրապետությունում այսօրվանից տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա՝ ամսի 16-17-ին հասնելով մինչև 37-38 աստիճանի,- ասել է նա:

Պետրոսյանի խոսքով՝ հուլիսին, ընդհանուր առմամբ, սպասվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր ջերմաստիճան: Նույն կանխատեսումը արվել է նաև օգոստոս ամսվա համար՝ ջերմաստիճանը կլինի նորմային մոտ՝ դրական շեղումով, իսկ տեղումները՝ նույնպես նորմային մոտ, բայց բացասական շեղումով:

Ինչ վերաբերում է երեկ տեղացած կարկուտին, Զարուհի Պետրոսյանը նշել է, որ նման եղանակի մասին կանխատեսում արվել էր և տեղեկացվել:

Մանրամասները՝ Vesti.am տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը