Լրահոս

11.07.2016 16:22


«Toyota Prado»–ն բախվել է կայանված կռանի

«Toyota Prado»–ն բախվել է կայանված կռանի

Հուլիսի 11-ին, ժամը 11.12-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի շրջապտույտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թևոսյան փողոցում (Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ քաղաք տանող ավտոճանապարհին գտնվող կամրջի մոտակայքում) «Toyota Prado» մակնիշի 44 LU 443 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Պ.) բախվել է 917 SL 62 պետհամարանիշով կայանված կռանի:

Փրկարարները վարորդ Ա.Պ.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վերջինս հոսպիտալացվել է «Սրբ.Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան և փակել ավտոմեքենայի գազի բալոնի:

Այս խորագրի վերջին նյութերը