Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում երկրի ղեկը ստանձնած նախագահներից Սերժ Սարգսյանն «ամենաբախտավորն» է: Նրա պաշտոնավարման ժամանակահատվածը համընկավ հայութան համար կարևոր ու առանցքային իրադարձությունների նշանավորման հետ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից և Անկախության 25-րդ տարեդարձ: Թվում էր, թե ՀՀԿ ղեկավարը նշված իրադարձությունները կօգտագործի ի շահ համայն հայության և ի նպաստ հայոց պետականության: Ավաղ:
Անցյալ տարի թե ինչպես կազմակերպվեցին և անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները՝ բոլորիս է հայտնի: Համենայնդեպս՝ աշխարհը չցնցվեց: Երկարաշունչ ու կարճառոտն բազում ճառերը, Հռչակագիրը և «մի քանի վագոն» անմոռուկները հանում ես՝ տակը բան չի մնում (դե, չհաշված Քիմի երկու տողանոց ստատուսները սոցցանցում):
Եվ այս ամենը կազմակերպելու համար մի ամբողջ ծանրումեծ պետական հանձնաժողով էր ստեղծվել և գործում: Այն էլ՝ դեռևս 2011-ից: Այս հանձնաժողովը, որը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, գոնե պատվախնդրություն ունենար թեմային նվիրված լուրջ ֆիլմ նկարահանելու համար նախադրյալներ ստեղծեր (Ճոյտին էլ հեգնում էինք. մարդն ինքնուրույն, սեփական ուժերով մի ինչ-որ ժապավեն ստեղծել էր, էլի): Դա՛ էլ չարվեց: Պետական լուրջ աջակցությամբ մի արժեքավոր ֆիլմ էլ չստեղծվեց: Այնինչ, այդ հանձնաժողովին վեց նախագիծ էր ներկայացվել: Ինչևէ, չունեցանք մեր «Շինդլերի ցուցակը»: Իսկ պատմական անարդարությունը կինոյի լեզվով ներկայացնելը ամենաօպտիմալ տարբերակն է, որը ամենաարագ ձևով ներգործություն է ունենում և աշխարհն սկսում է լրջորեն մտածել կոնկրետ ազգի դեմ ծրագրված և իրագործված եղեռնագործության մասին: Բայց դե, Սերժ Սարգսյանին առավելապես մտահոգում էր նախընտրական «փիառը», ինչի համար էլ 8 միլիոն դոլար նվիրաբերեց ու 2013-ին՝ նախագահական ընտրություններից առաջ լույս աշխարհ եկավ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Թույլ, անարժեք մի ժապավեն, որի մասին հիմա բոլորը մոռացել են: Կամ՝ ՀՀԿ ղեկավարի ջանքերով մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցվեց կռապաշտության ակնհայտ դրսևորումներով հայտնի և անհաջող արձանը:
Իսկ հիմա, երբ բացվել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, հերթական փառատոնի մեկնարկի առիթով ծանոթանում ենք Սերժ Սարգսյանի ուղերձին:
«Ավելորդ է խոսել ժամանակակից աշխարհում կինոյի ունեցած դերի և նշանակության մասին: Սակայն ավելորդ չէ կրկին ընդգծել մեր նվիրվածությունը մշակութային ու քաղաքակրթական այն հզոր ալիքին, որ կոչվում է համաշխարհային կինեմատոգրաֆ: Ավելորդ չէ նաև կրկին շեշտել մեր հավատարմությունը հայ կինոյին և նրա ավանդույթներին, քանզի կինոն հասարակության նորոգման, արժեքների վերաիմաստավորման ու արդիականացման լուրջ խթան ու բաղադրիչ է»,- մասնավորապես նշված է ուղերձում:
Ուսումնասիրում ես փառատոնի ծրագիրը և հայտնաբերում, որ ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ոչ մի հայկական ֆիլմ չի ստեղծվել (իսկ տոնը «քթներիս տակ է»): Հայֆիլմը տվել են «Արմենիա» հեռուստաընկերությանը, որը սերիալներ է նկարում: Դե հիմա ի՞նչ պարտադիր է, որ մեր քառորդդարյա անկախության մասին ֆիլմ ստեղծվեր:
Խնդրե՛մ, գռեհիկ և նողկալի սերիալներով թող ժողովուրդը յոլա գնա ու «հոգևոր» սնունդ ստանա: Սա՛ է իրականությունը:
Սա՛ է իրականությունը

Կիմա Եղիազարյան