Լրահոս

12.07.2016 10:47


«BMW»–ն բախվել է պատին և շրջվել

«BMW»–ն բախվել է պատին և շրջվել

Հուլիսի 11-ին, ժամը 23.30-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամառանոցային փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ, ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի 17 QP 017 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է պատին և շրջվել, հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Փրկարարները ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը