Լրահոս

21.10.2010 17:18


Գ. Մելիքյան. «Ադրբեջանի նախագահը պարզունակ փորձ է կատարում ճնշում գործադրել համանախագահների վրա»

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները' ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը նշեց.  «Ադրբեջանի նախագահը հիստերիկ եւ փաստազուրկ ստեր կրկնելուց բացի, նաեւ պարզունակ փորձ է կատարում ճնշում գործադրել համանախագահների վրա, ինչը հենց վերջիններիս' իրերը իրենց անուններով կոչելուց խուսափելու արդյունք է:

Անկասկած Ադրբեջանում գիտակցում են, որ ճշմարտությունը վաղ թե ուշ դուրս կգա ջրի երես, այդ պատճառով էլ շարունակում են իրենց ստահոդ հայտարարությունները' կոծկելու համար իրենց պատմական մեղքերը: Ինչպես պատրեազմի դաշտում, այնպես էլ բանակցային գործընթացում լինելով պարտվողի դերում' Ալիեւն այժմ ամեն ինչ անում է այն ձախողելու եւ ամեն ինչը ուրիշների վրա բարդելու համար: Հատկանշական է, որ նույնսիկ իր սեփական երկրում Ալիեւի այդ զառանցանքներին, ոչ ով լուրջ չի վերաբերվում»:

Այս խորագրի վերջին նյութերը