Լրահոս

12.07.2016 14:20


Ռազմամարզական վարժարանի մոտակայքում օձ է նկատվել

Ռազմամարզական վարժարանի մոտակայքում օձ է նկատվել

Հուլիսի 12-ին՝ ժամը 10.14-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում՝ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մոտակայքում, օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ օձը նկատվել է Հալաբյան փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը