Լրահոս

12.07.2016 15:08


Ուժեղ քամու հետևանքով կիսակառույց շինության տանիքը պոկվել և ընկել է

Ուժեղ քամու հետևանքով կիսակառույց շինության տանիքը պոկվել և ընկել է

Հուլիսի 12-ին, ժամը 09.10-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների 26-րդ փողոցի 26-րդ տան մոտակայքում ս. թ.-ի հուլիսի 10-ի ուժեղ քամու հետևանքով կիսակառույց շինության տանիքը պոկվել և ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Շ. Պ. -ին պատկանող կիսակառույց շինության տանիքը (մոտ 50 քմ) պոկվել, ընկել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Փրկարարներն ավտոճանապարհը դարձրել են երկկողմանի անցանելի:

***

Հուլիսի 12-ին, ժամը 09.39-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. հուլիսի 10-ի ուժեղ քամու հետևանքով Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 շենքի տանիքի թիթեղները պոկվել և ընկել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղները (40 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը