Լրահոս

12.07.2016 16:01


Վթար Շիրակի մարզում. 7 վիրավորներից 6-ը մեկ ընտանիքից են

Վթար Շիրակի մարզում. 7 վիրավորներից 6-ը մեկ ընտանիքից են

Շիրակի մարզում, այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 02.30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել. Գյումրի-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2108» մակնիշի, առանց համարանիշի (վարորդ 28-ամյա Արթուր Մ.) եւ «Օպել Վեկտրա» մակնիշի MA 816 համարանիշի (վարորդ 37-ամյա Հովհաննես Ս.) ավտոմեքենաները:

Shamshyan.com-ը գրում է, որ վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու Ստեփանյանի ուղևորներ, 64-ամյա Աստղիկ Ստեփանյանը, 13-ամյա Աստղիկ Ստեփանյանը, 9-ամյա Շուշանիկ Ստեփանյանը, 9-ամյա Շուշիկ Ստեփանյանը, 33-ամյա Գայանե Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Գյումրիի բժշկական կենտրոն, մի մասը՝ Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց:

Վիրավորներից մի քանիսը սովորում են Գյումրի քաղաքի թիվ 7-րդ դպրոցում և նույն ընտանիքի անդամներ են:

Այս խորագրի վերջին նյութերը