Լրահոս

12.07.2016 22:25


Հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանություն

Հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 11-ին, ժամը 17.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը մարտի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի /մաքսանենգության հանցակցություն/ 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 11-ին, ժամը 13.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Մամիկոն Կ.-ն, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 11-ին, ժամը 20.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Վարդան Ն.-ն, որը հունիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի և 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքներով:

Այս խորագրի վերջին նյութերը