Լրահոս

21.10.2010 17:49


Արմեն Աղայան. «Ամոթ է, որ ՀՀ–ն ճանաչի իր մի մասի օտարումը ընդհանուր տարածքից»

Արմեն Աղայան. «Ամոթ է, որ ՀՀ–ն ճանաչի իր մի մասի օտարումը  ընդհանուր տարածքից»

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը ՀՀ գրողների միության մեծ դահլիճում տեղի  ունեցող արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի ժամանակ ասել է, թե ինքը՝ ինչպես ցանկացած հայ, ամեն ինչ արել է, որպեսզի Արցախն անկախ լինի Ադրբեջանից, սակայն 1991թ. սեպտեբերի 2-ին Արցախն անկախացել է Հայաստանից, ինչը շատ մեծ սխալ էր։

- Այն ժամանակվա  այդ քայլը ես գնահատում եմ որպես դավաճանություն և ամենավնասակար որոշումը։ Այդ որոշման պատճառով է, որ մենք այսօր  ընկալվում ենք ոչ թե որպես սեփական հայրենիքը ազատագրող, այլ ինչ-որ տարածքներ օկուպացրած ժողովուրդ,-նշել  է նա։

Ըստ Արմեն Աղայանի՝ ինքը կողմանակից է Հայաստան-Արցախ միասնական պետություն գաղափարին։

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջարկած՝ «ԼՂՀ անկախությունը ճանաչելու» մասին օրենսդրական նախաձեռնությանը՝ նա նշել է, թե այն պետք է հանվի օրակարգից, որովհետև ամոթ է, որ ՀՀ-ն ճանաչի իր մի մասի օտարումը  ընդհանուր տարածքից։

-Իսկ վերաբնակեցման մասին երկու կարծիք լինել չի կարող։ Վերաբնակեցումն է խնդրի լուծումը, այլ  ոչ թե այս իրավական  ձևակերպումները, որոնք աքսիոմատիկ հարցեր չեն, և որոնց շուրջ ինչ տեսակետ ասես, կարող ենք  ունենալ,-ընգծել է Արմեն Աղայանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը