Լրահոս

13.07.2016 20:00


Գողացել էր «Մերսեդես»-ների հայելիները

Գողացել էր «Մերսեդես»-ների հայելիները

Հուլիսի 12-ին, ժամը 5.45-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 20 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժանմունք բերման են ենթարկել 1995 թ. ծնված Վարդգես Ա.-ին: Նրա մոտից հայտնաբերվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի 2 հայելի:

Վարդգես Ա.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, նշված հայելիները գողացել է Դավիթաշեն 1-ին թաղամասում կայանված երկու «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներից:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը