Լրահոս

13.07.2016 21:50


Թիվ 63 երթուղային ավտոբուսի սրահում դրամապանակ է գողացել

Թիվ 63 երթուղային ավտոբուսի սրահում դրամապանակ է գողացել

Հուլիսի 12-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 18 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը նույն օրը թիվ 63 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է 1997թ. ծնված Լիանա Վ.-ի դրամապանակը:

Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը