Լրահոս

13.07.2016 23:15


Հրդեհ է բռնկվել բնակարանի պատշգամբում

Հրդեհ է բռնկվել բնակարանի պատշգամբում

Հուլիսի 13-ին, ժամը 17.26-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 19 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 47 բնակարանի պատշգամբում:

Հրդեհը մեկուսացել է ժամը 17.45-ին, մարվել՝ 17.53-ին:

Այրվել է պատշգամբի կախովի առաստաղը՝ մոտ 4 քմ, պատի պլաստմասե երերսպատումը՝ 4 քմ և կենցաղային իրեր:

Այս խորագրի վերջին նյութերը