Լրահոս

14.07.2016 07:40


Հրդեհ է բռնկվել «Գենացվալե» պանդոկի խոհանոցում

Հրդեհ է բռնկվել «Գենացվալե» պանդոկի խոհանոցում

Հուլիսի 14-ին, ժամը 05.48-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.02-ին, մարվել՝ 06.19-ին:

Կոմիտասի պողոտայի թիվ 35/4 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում այրվել է վարդակը և ճարպաեռոցը, մասամբ ջերմահարվել են սեղանները և հատակը՝ 6 քմ մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը