Մեկնաբանություն

14.07.2016 13:00


Ներհաճախորդական պայքարը սրվում է

Ներհաճախորդական պայքարը սրվում է

Մասնագիտությամբ «Վազգեն Սարգսյանի եղբայր» հանդիսացող և Սերժ Սարգսյանի հաճախորդ աշխատող Արամ Սարգսյանին անչափ ուրախացրել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ստեղծումը: Ուրախացրել է, քանի որ հնարավորություն է ստեղծվել արտահաստիքայինից ու կադրերի տրամադրության տակ գտնվողից դառնալ Բ26-ի հաստիքային «դհոլ»:

Դժվար է ասել, թե Արամը ՀԱՄԱԽՄԲՄԱՆ և այդ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի դեմ գեղամյանություն է անում այն հույսով, որ սպասվող քաղաքական զարգացումների ժամանակ իրեն «վերևներում» կհիշեն, վրայից թափ կտան քաղաքական աղբանոցի փոշին ու համապատասխան «վիտամինների» դիմաց կօգտագործե՞ն, թե՞ արդեն իսկ կայացել է գործարքն, ու հաճախորդին հանել են «տռաս», ավելի կոնկրետ՝ «Հրապարակ» (հայտնի կայքի աշխատանքային դադարից հետո ՀԱՄԱԽՄԲՄԱՆ դեմ ժողգործիքություն անողների լրատվական վերջին հանգրվանի անունը փոխվել է, բայց բովանդակությունը նույնն է մնացել):

Հարկ է նկատել, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության դեմ գրեթե ամենօրյա ռեժիմով հանդես եկողները (այդ թվում՝ մասնագիտությամբ «Վազգեն Սարգսյանի եղբայրը») զուգահեռաբար ներտեսակային դաժան պայքար են մղում՝ Սերժ Սարգսյանի քաղաքական հարեմում «առաջին ջութակի» դերը ստանձնելու համար: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանից հիմա «փոխանցիկ դհոլը» փորձում է խլել Արամ Սարգսյանը: Վերջինս Օսկանյանի դեմ աշխատելու մասով ակտիվացավ հենց Նիկոլի՛ ակտիվացումից հետո: Բայց դե, Արամը, Նիկոլի համեմատ, շանս չունի, քանի որ չունի նրա ճղճղան ձայնը, գեղամյանական պաթոսը և գեղցու շուստրիությունը: Ճիշտ է, Արամն էլ է գեղցի, բայց շուստրի չէ և շատ կացնային ձևով է հաճախորդություն անում:

Արամի միակ առավելությունը, Նիկոլի ու մյուս հաճախորդների համեմատ, իր մասնագիտությունն է՝ «Վազգեն Սարգսյանի եղբայր»: Բայց դե, այդ մասնագիտությունն այնքան վաղուց է կորցրել իր պահանջվածությունը և այնքան է շահարկվել վերջին տարիների ընթացքում, որ եթե Արամը գոնե մի փոքր բարոյականություն ունենար, ապա չպետք է այդքան դաժան վարվեր սպանված եղբոր հետ: Քրիստոնեական արժեքներից խոսող ու Աստծո անունը հաճախ տվող սույն փարիսեցին միայն մեկ արժեք ունի՝ նյութականը, այն էլ՝ մի քանի զրո պակաս տարբերակով:

Արամին կործանել են իր իսկ չարությունը և անգրագիտությունը: Սա այն դեպքն է, երբ հեչ էլ ափսոս չէր տղան:

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Արամ Սարգսյանը պաթոլոգիկ վախ ունի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանից։ Սա արդեն մետաֆիզիկայի ոլորտից է ու բժշկությունն անզոր է տվյալ դեպքում։

Բայց այդ վախը Արամի մոտ փոխհատուցվում է բիզնես հնարավորությամբ, ինչից նա օգտվում է լիուլի։

Ինչ վերաբերում է Արամի ունեցած վախի մյուս «երեսին», ապա խնդիրն այն է, որ հավաստի աղբյուրները մեկ էլ տեսար հրապարակեցին Տիգրան Նաղդալյանի սպասնության ամենահիմնական վարկածը՝ արդյոք Արամի ու Վազգենի եղբայր Արմեն Սարգսյա՞նն էր միակ պատվիրատուն, թե՞ որոշումը կայացվել է ավելի լայն ֆորմատով, բայց որոշվեց կանգ առնել Արմենի վրա։

Գուցե Արամը վախենում է նաև, որ իրազեկ մարդիկ մի օր պատմեն, թե ինչպես էին իր վարչապետության օրերին պուտանկեքը հայտնվում վարչապետի սենյակում։ Երևի հենց այդ վախն էլ Արամին ագրեսիվ է դարձնում և նրան վերածում սուպերկառավարելի հաճախորդի։

Այս խորագրի վերջին նյութերը