2008-ից հետո հայտարարվեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դառնալու է նախաձեռնողական: Թե ինչ էր դա նշանակում գործնականում, ցույց տվեցին վերջին ութ տարիները՝ միայն կորուստներ:
2008-ից հետո նաև խոսվում էր այն մասին, թե, իբր, Սարգսյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Ղարաբաղը դառնա բանակցային կողմ (այդպիսով ուզում էին ցույց տալ, թե տեսեք՝ ինչ ռազմահայրենասերն ենք): Իրականությունն այն է, որ ՀՀԿ ղեկավարի անհեռատես ու դիլետանտական քաղաքականության, ինչպես նաև ապրիլյան չորսօրյա ռազմական բախումների արդյունքում արդեն ստիպված ենքմտածել ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը բանակցային սեղան վերադարձնելու մասին:
Ճիշտ է, Հայաստանը մասնակցում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, բայց դա ձևական բնույթ է կրում, քանի որ քննարկումները հիմնականում միջնորդների ու Ադրբեջանի միջև են: Պատճառն այն է, որ Սարգսյանը Կազանում «այո» է ասել տխրահռչակ փուլային տարբերակին և այդպիսով ավարտել իր առաքելությունը. հիմա բոլորը համոզում են ախորժակը բացած Ալիևին:
Միջնորդները շատ լավ տեսնում ու հասկանում են, որ Սերժ Սարգսյանի հետ բանակցելու կարիք չկա: Վերջինս անվտանգության հարցում հույսը դրել է դրսի ուժերի վրա, մտահոգված է բացառապես սեփական աթոռի պահպանման խնդիրներով և Ղարաբաղի հարցում պատրաստ է միակողմանի զիջումների: Այս պայմաններում բնական է, որ բանակցությունները պետք է ընթանան միայն Ալիևի հետ:
Հայաստանը բանակցային սեղան վերադարձնելու միայն մեկ տարբերակ կա՝ փոխել իշխող քաղաքական վերնախավն ու ձևավորել քաղաքական նոր էլիտա, որը նոր ծրագրեր ու նոր մոտեցումներ առաջ կքաշի և դուրս կբերի մեր երկիրն այս վիճակից:
Հայաստանը դարձնել բանակցային կողմ
2008-ից հետո հայտարարվեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դառնալու է նախաձեռնողական: Թե ինչ էր դա նշանակում գործնականում, ցույց տվեցին վերջին ութ տարիները՝ միայն կորուստներ:
2008-ից հետո նաև խոսվում էր այն մասին, թե, իբր, Սարգսյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Ղարաբաղը դառնա բանակցային կողմ (այդպիսով ուզում էին ցույց տալ, թե տեսեք՝ ինչ ռազմահայրենասերն ենք): Իրականությունն այն է, որ ՀՀԿ ղեկավարի անհեռատես ու դիլետանտական քաղաքականության, ինչպես նաև ապրիլյան չորսօրյա ռազմական բախումների արդյունքում արդեն ստիպված ենք մտածել ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը բանակցային սեղան վերադարձնելու մասին:
Ճիշտ է, Հայաստանը մասնակցում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, բայց դա ձևական բնույթ է կրում, քանի որ քննարկումները հիմնականում միջնորդների ու Ադրբեջանի միջև են: Պատճառն այն է, որ Սարգսյանը Կազանում «այո» է ասել տխրահռչակ փուլային տարբերակին և այդպիսով ավարտել իր առաքելությունը. հիմա բոլորը համոզում են ախորժակը բացած Ալիևին:
Միջնորդները շատ լավ տեսնում ու հասկանում են, որ Սերժ Սարգսյանի հետ բանակցելու կարիք չկա: Վերջինս անվտանգության հարցում հույսը դրել է դրսի ուժերի վրա, մտահոգված է բացառապես սեփական աթոռի պահպանման խնդիրներով և Ղարաբաղի հարցում պատրաստ է միակողմանի զիջումների: Այս պայմաններում բնական է, որ բանակցությունները պետք է ընթանան միայն Ալիևի հետ:
Հայաստանը բանակցային սեղան վերադարձնելու միայն մեկ տարբերակ կա՝ փոխել իշխող քաղաքական վերնախավն ու ձևավորել քաղաքական նոր էլիտա, որը նոր ծրագրեր ու նոր մոտեցումներ առաջ կքաշի և դուրս կբերի մեր երկիրն այս վիճակից:
Կորյուն Մանուկյան