Վարդան Օսկանյանն ինչ-որ Աշոտյան չէ, որ Երևանում նստած կամ գուցե Անչոկի հետ ձայնագրման ստուդիայում «ստեղծագործելիս» Ալիևի ուղղությամբ բարձր գոռա, թե նա «շիզոֆրենիկ» է: Այդպիսով մի պուտ ջուր լցնելով մեր «ցամաք» ջրաղացին:
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, ի տարբերություն աշոտյանների (որի դեպքում այդպես էլ չհասկացանք՝ ինչ է ներկայացնում՝ քաղգործի՞չ, երգահա՞ն, թե՞ բժիշկ), պրոֆեսիոնալ դիվանագետ է և միանգամայն ճշգրտորեն է գնահատում իրավիճակը՝ մասնավորապես նշելով ապրիլյան չորսօրյա պատերազմի պատճառները: Այո՛, ո՞վ կարող է չհամաձայնել Օսկանյանի հետ, ով ասում է՝ այդ պատերազմը մեր դիվանագիտության թերի աշխատանքի հետևանքով եղավ: Բանակցությունները կանգ էին առել, և խախտվել էր ռազմաքաղաքական բալանսը:
Այս ամենը հնարավոր էր շտկել, եթե տնտեսական հետընթաց չլիներ, ռազմական ոլորտն արդիականանար, ու հայոց դիվանագիտությունն իր տեղում լիներ, գործեր իրավիճակին համապատասխան և կարողանար կանխատեսել ապագա աղետալի զարգացումները: Մինչդեռ Վարդան Օսկանյանի գնահատականները որպես անձնական վիրավորանք է ընդունում գործող իշխանությունը, որը Շարմազանովի միջոցով հարցադրում է, թե. «Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում Վարդան Օսկանյանը»:
Շա՜տ «խորիմաստ» հարցադրում է: Այստեղ են ասել՝ գործող իշխանությունն ու նրա ղեկավարը յոթ երգ գիտեն, յոթն էլ «թուրքի ջրաղացի» մասին է («ռազմահայրենասիրական» ժանրի կանոնների համաձայն):
Ակնհայտ է, որ հայոց դիվանագիտությունն արդեն 8 տարի զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն առաքելությունից (կադրերի մասին էլ խոսք չկա. շտանգիստից մինչև սրա ու նրա որդի, Սերժ Սարգսյանի կամոք, տեղ են գրավել դիվանագիտական կորպուսում. հե՜յ գիտի Յուրիկ, որ ասում էր. «Հայոց ցեղասպանությունը դա մի զավեշտալի երեւույթ է»):
Պարզ է, որ նման ԽԾԲ-ական մակարդակի կորպուսը չի կարող իրավիճակին համարժեք գործել: Չհաշված՝ այն խառնաշփոթը, որ ՀՀԿ ղեկավարն ստեղծել է անցած տարիներին՝ աշխարհաքաղաքական մի բևեռից թռչելով մյուսը: Չհաշված և այն, որ Սերժ Սարգսյանը, տարիներ շարունակ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական բալանսը պահպանելու ուղղությամբ ջանքեր թափելու փոխարեն, ակտիվորեն զբաղված էր ֆուտբոլային դիվանագիտությամբ (արդյունքը՝ զրոյական, կամ ավելի ճիշտ՝ ի վնաս մեզ) կամ ԵԺԿ էր «խաղացնում» և կամ պապանձված նստում էր ԵՏՄ նիստում՝ չհակադարձելով Նազարբաևին: Հետաքրքիր է՝ նա իր այս «նախաձեռնողականությամբ» ո՞ւմ ջրաղացին էր ջուր լցնում:
«Ռազմահայրենասերներն» ու թուրքի ջրաղացը

Կիմա Եղիազարյան