«Որոշ տուր օպերատորներ ստացած գումարները ծախսել են այլ նպատակներով»
Սոցփաթեթներով հանգստի ոլորտում չարաշահումները պետբյուջեին շուրջ 300 մլն դրամի վնաս են հասցրել։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտնել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Զաքարյանը նշել է՝ որոշ տուր օպերատորներ ստացած գումարները ծախսել են այլ նպատակներով, սոցփաթեթից օգտվել են շահառու չհանդիսացած անձինք, այնպիսի տուր օպերատորներ են սոցփաթեթի ծառայություններ մատուցել, որոնք հաշվառված չեն եղել սոցփաթեթի մեջ։
Զաքարյանի տվյալներով՝ Ծաղկաձորում հայտնաբերվել է 28 մլն դրամի խախտում, Ջերմուկում՝ 43 մլն դրամի, Արզնիում՝ 22 միլիոն դրամի, Արտավազում՝ 10 միլիոն դրամի, Հանքավանում՝ 4 մլն դրամի: Ընդհանուր թիվը 300 միլիոն դրամ է:
Վերահսկիչ պալատի նախագահի խոսքով՝ խախտումներն առաջացել են այն պատճառով, որ պետբյուջեից գումարները տրվել էին երկու ուղղությամբ՝ հանգստի կազմակերպում և առողջապահության կազմակերպում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հիշեցրել է սոցփաթեթի բաղադրիչի կասեցումը՝ հավելելով, որ դա անհիմն խոսակցությունների տեղիք է տվել:
«Հիմա ես գտնում եմ, որ շատ ճիշտ էր կասեցնելը, բայց ոչ 2016-ի համար»,- ասել է Աբրահամյանը:

7or.am