Լրահոս

14.07.2016 13:23


Հուլիսի 7-ից մինչև 13-ը ՀՀ տարածքում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

Հուլիսի 7-ից մինչև 13-ը ՀՀ տարածքում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

2016թ. հուլիսի 7-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ադրբեջանին (Նախիջևան) հարակից գոտում գրանցել է 3 բալ ուժգնությամբ (2.6 մագնիտուդ) երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Քաջարան քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Ինչպես հայտնում են ՍՊԾ գործակալություն լրատվական ծառայությունից, տարածաշրջանում 6-7 բալ ուժգնությամբ (4.7 մագնիտուդ) երկրաշարժ է գրանցվել հուլիսի 12-ին՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, գյուղ Բավրայից 13 կմ դեպի հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հայաստանի հյուսիսային հատվածում, մասնավորապես Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Գյումրիում՝ 3-4 բալ, նաև մայրաքաղաք Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը