Լրահոս

14.07.2016 22:59


Ավան-Առինջում գազամատակարարումը կդադարեցվի

Ավան-Առինջում գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00-ն դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Ավան Առինջի 1-ին միկրոշրջանի թիվ 1/1, 1/2, 1/3, 1/4, 2/1, 2/2, 2/3, 2/8, 3/1, 3/2, 3/3, 3/5, 3/6, 3/8, 3/12 հասցեների բազմաբնակարան շենքերի եւ հարակից լեռնային տարածքի առանձնատների, ինչպես նաեւ Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը