Լրահոս

15.07.2016 10:00


Վայոց Ձորի մարզում բանակ մեկնող երիտասարդը բախվել է հաստաբուն ծառին և տեղում մահացել

Վայոց Ձորի մարզում բանակ մեկնող երիտասարդը բախվել է հաստաբուն ծառին և տեղում մահացել

Shamshyan.com-ը գրում է, որ հուլիսի 14-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ, 18-ամյա Տիգրան Հովհաննիսյանը գյուղամիջյան ճանապարհին իր վարած ВАЗ 2121 մակնիշի 18 ՏԼ 568 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ձախ երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ուռենու ծառին: Վթարի հետևանքով Տ. Հովհաննիսյանը մահացել է, իսկ ուղևորներ, համագյուղացիներ` 16-ամյա Տալվորիկ Հովհաննիսյանը, 17-ամյա Գևորգ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ Shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը